Կատարի ԱԳՆ-ը հայտարարել է, որ Իրանը շարունակում է հարձակվել քաղաքացիական օբյեկտների վրա
Աշխարհ
Իրանը շարունակում է փորձել հարվածել Կատարի քաղաքացիական ենթակառուցվածքներին, չնայած Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հակառակ հայտարարություններին, հայտարարել է վարչապետի խորհրդական և Կատարի արտգործնախարարության պաշտոնական խոսնակ Մաջիդ բին Մոհամմեդ ալ-Անսարին։
«Իրանի կողմից Կատարի վրա հարձակումների սկսվելուց ի վեր քաղաքացիական թիրախների վրա սպառնալիքներն ու հարձակումները շարունակվել են անդադար: Այս հարձակումների թիրախում են եղել հեղուկացված բնական գազի գործարանները, արդյունաբերական համալիրները, Համադի միջազգային օդանավակայանը և բնակելի տարածքները», - ընդգծել է դիվանագետը։
Նա նշել է, որ իր համար «շատ դժվար է նույնիսկ մեկնաբանել» Արաղչիի այն պնդումը, որ Թեհրանը չի փորձում հարձակվել Պարսից ծոցի արաբական երկրներում քաղաքացիական ենթակառուցվածքների վրա:
«Քաղաքացիների դեմ այս հարձակումներն ու սպառնալիքները տեղի են ունենում ամեն օր: Այն փաստը, որ մենք ստիպված էինք տարհանել քաղաքացիական անձանց, ուսանողներին և ուսուցիչներին հանգստյան օրերին, միայն մեկ օրինակ է այն բանի, թե ինչ է սա նշանակում այս պայմաններում ապրող մարդկանց համար», - ասել է Կատարի արտաքին գործերի նախարարության խոսնակը։

















































Ամենադիտված
Նազենի Հովհաննիսյանը՝ գեղեցիկ կարգավիճակում (տեսանյութ)