Երևանում Նիկիտա Սիմոնյանի և Խաչատուր Ավետիսյանի պատվին փողոցներ են անվանափոխվել
Հասարակություն
Երևանի Կենտրոն և Աջափնյակ վարչական շրջանների երկու փողոց անվանափոխվել է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ որոշումների մասին հայտարարվել է Երևանի քաղաքապեըտարանի գործակարգավարական նիստի ընթացքում։
Կենտրոն վարչական շրջանով անցնող Հրազդանի կիրճ փողոցը, որը սկսվում է Աթենքի փողոցից` Հրազդան մարզադաշտի հարևանությամբ, հասնում Հալաբյան փողոց, այսուհետ կկրի լեգենդար խորհրդային ֆուտբոլիստ և մարզիչ, օլիմպիական չեմպիոն, «Արարատ-73»-ի գլխավոր մարզիչ Նիկիտա Սիմոնյանի անունը:
Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան 8-րդ փողոցը, որը սկսվում է Սիլիկյան 2-րդ փողոցից, հասնում Սիլիկյան 7-րդ փողոց, այսուհետ կկրի հայ կոմպոզիտոր, քանոնահար, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Խաչատուր Ավետիսյանի անունը:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ