Հինգ երկիր մերժել է ԱՄՆ-ի՝ Հորմուզի նեղուցի կոալիցիային միանալու խնդրանքը
Աշխարհ
Միացյալ Թագավորությունը, Չինաստանը, Կորեայի Հանրապետությունը, Ֆրանսիան և Ճապոնիան բացահայտ կամ անուղղակիորեն մերժել են ԱՄՆ վարչակազմի կոչը՝ ապահովելու նավթատար նավերի անցումը Հորմուզի նեղուցով։
Մասնավորապես, Չինաստանը և Ֆրանսիան ընդգծել են տարածաշրջանային վեճի դիվանագիտական լուծման անհրաժեշտությունը։ Միացյալ Թագավորությունը և Ճապոնիան միանշանակ մերժել են առաջարկը, մինչդեռ Հարավային Կորեան խոստացել է «քննարկել առաջարկը և խորհրդակցություններ անցկացնել»։
Մարտի 14-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «Truth & Social»-ում գրել է, որ Հորմուզի նեղուցով նավթ ստացող երկրները պետք է ապահովեն առևտրային նավերի անցումը: Նա կոչ է արել Միացյալ Թագավորությանը, Չինաստանին, Կորեայի Հանրապետությանը, Ֆրանսիային և Ճապոնիային, ի թիվս այլոց, ձեռնարկել այս քայլը:


















































Ամենադիտված
Նազենի Հովհաննիսյանը՝ գեղեցիկ կարգավիճակում (տեսանյութ)