Իրանի ԱԳՆ․ Ռումինիան կարող է մեղսակից դառնալ Մերձավոր Արևելքի հակամարտությանը
Աշխարհ
Ռումինիան կդառնա հակամարտության մեղսակից, եթե ԱՄՆ-ին տրամադրի բազաներ Իրանի վրա հարձակվելու համար, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։
Ավելի վաղ՝ մարտի 11-ին, երկու պալատների համատեղ նիստում, Ռումինիայի խորհրդարանը հաստատել է Ազգային պաշտպանության գերագույն խորհրդի (CSAT) առաջարկը՝ երկրում լրացուցիչ ամերիկյան ռազմական ստորաբաժանումներ և ինքնաթիռներ տեղակայելու վերաբերյալ։
«Արևելյան Եվրոպայի մի շարք երկրների վերաբերյալ դուք հիշատակեցիք Ռումինիան։ Այս քայլը, անշուշտ, կդիտարկվի որպես մասնակցություն Իրանի դեմ ռազմական ագրեսիային», - ասել է Բաղային ճեպազրույցի ժամանակ։ Նա նշել է, որ միջազգային տեսանկյունից նման քայլը անընդունելի է։


















































Ամենադիտված
Նազենի Հովհաննիսյանը՝ գեղեցիկ կարգավիճակում (տեսանյութ)