5-ամյա համագործակցության հուշագիր՝ «Թովմասյան» հիմնադրամի և Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի միջև
Հասարակություն
2026 թ․ մարտի 12-ին «Թովմասյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, մեկենաս Արտակ Թովմասյանը և Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը ստորագրեցին 5-ամյա համագործակցության հուշագիր։
Համագործակցությունը կմեկնարկի հայ միջնադարյան մեծանուն բժիշկ, բնագետ և փիլիսոփա Մխիթար Հերացու «Ջերմանց մխիթարություն» աշխատության բնագրի հրատարակմամբ և անգլերեն թարգմանությամբ։
Նախաձեռնությունը միտված է հայ միջնադարյան գիտական ժառանգության միջազգային ճանաչելիության բարձրացմանը և հայկական բժշկագիտական մտքի ներկայացմանը համաշխարհային գիտական հարթակներում։
Նշենք, որ սա «Թովմասյան» հիմնադրամի կողմից կազմակերպված բազմաթիվ միջոցառումներից մեկն է՝ ուղղված գիտության զարգացմանը Հայաստանում։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել