Արարատ Թևոսյանի անունով կեղծ WhatsApp օգտահաշիվ. ՆԳՆ–ն զգուշացնում է
Հասարակություն
ՆԳՆ հաշվառման-քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզավորման վարչության պետ Արարատ Թևոսյանի անունից WhatsApp հավելվածում բացվել է կեղծ օգտահաշիվ, որով քաղաքացիներին ուղարկվում են հաղորդագրություններ։ Այս մասին հայտնել է ՀՀ ՆԳՆ կիբեռոստիկանությունը։
«Տեղեկացնում ենք, որ տվյալ օգտահաշիվը և ուղարկվող հաղորդագրությունները ոչ մի առնչություն չունեն Արարատ Թևոսյանի հետ։
Խնդրում ենք լինել զգոն․ նման կեղծ հաշիվները օգտագործվում են քաղաքացիներից գումար կորզելու կամ անձնական տվյալներ ձեռք բերելու նպատակով»։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ