Փեզեշքիանը հեռախոսազրույց է ունեցել Մակրոնի հետ
Աշխարհ
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ խոսել է իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ և հայտնել, որ Թեհրանը պատրաստ է պաշտպանվել ցանկացած արտաքին ագրեսիայից:
Փեզեշքիանի խոսքով՝ Իրանը չի նախաձեռնել ներկայիս հակամարտությունը, բայց ինքնապաշտպանությունը համարում է իր օրինական իրավունքը։
Իրանի առաջնորդը կոչ է արել դադարեցնել Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմական բազաների օգտագործումը Իրանի վրա հարձակվելու համար՝ հակառակորդների մեթոդները անվանելով «միջնադարյան»: Փեզեշքիանը հավելել է, որ ցանկացած խաղաղ բանակցություն անիմաստ է առանց Իրանի տարածքի անվտանգության հստակ երաշխիքների:


















































Ամենադիտված
Նազենի Հովհաննիսյանը՝ գեղեցիկ կարգավիճակում (տեսանյութ)