Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը
Հասարակություն
Երևան քաղաքում՝ մարտի 17-ի գիշերը, 20-21-ին սպասվում է անձրև։ Մարտի 17-ի ցերեկը, 18-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում` մարտի 17-ի գիշերը, 20-ին ժամանակ առ ժամանակ`շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ Լեռնային շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ավտոճանապարհներին՝ մերկասառույց։ Մարտի 17-ի ցերեկը, 18-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին`հյուսիսարևելյան` 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը մարտի 17-19- ին ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։


















































Ամենադիտված
Նազենի Հովհաննիսյանը՝ գեղեցիկ կարգավիճակում (տեսանյութ)