Շենգավիթում գողերը փորձել են պատշգամբով մտնել քաղաքացու տուն
Այլ
ՆԳՆ-ից հայտնում են.
«Գողության փորձի վերաբերյալ ահազանգը ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվեց մարտի 12-ի գիշերը՝ ժամը 02։53-ին։ Մանթաշյան փողոցի բնակիչը հայտնում էր, որ մեկը փորձում է պատշգամբով մտնել իր բնակարան։
Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները շտապ մեկնեցին նշված վայր։ Շենքի բակում նրանք նկատեցին կասկածելի վարք դրսևորող երկու հոգու, որոնք իրավապահներին տեսնելով՝ դիմեցին փախուստի։
Հետապնդումը կարճ տևեց․ նույն փողոցում բնակարանային գողության փորձ կատարելու կասկածանքով երկուսն էլ ձերբակալվեցին և տեղափոխվեցին Շենգավիթի բաժին։
Քրեական ոստիկանության Երևանի վարչության ծառայողների և մայրաքաղաքի պարեկների համագործակցությամբ պարզվեց ձերբակալվածների ինքնությունը․ մեկը Մայիսի 9-ի փողոցի 31-ամյա բնակիչ էր, մյուսը՝ Վերին Շենգավիթի 30-ամյա բնակիչ։
Տուժած քաղաքացուց ընդունվել է հաղորդում։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում դեպքի հանգամանքները պարզվում են»։


















































Ամենադիտված
Նազենի Հովհաննիսյանը՝ գեղեցիկ կարգավիճակում (տեսանյութ)