ԵՄ–ն միջոցներ է փնտրում՝ էներգետիկ ծախսերը նվազեցնելու համար
Աշխարհ
Էներգետիկայի հանձնաժողովի անդամ Դան Յորգենսենը հայտնել է, որ ԵՄ–ի էներգետիկայի նախարարները Բրյուսելում հանդիպել են քննարկելու նպատակային և ժամանակավոր քայլեր՝ բիզնեսի և խոցելի տնային տնտեսությունների համար էլեկտրաէներգիայի և գազի հաշիվները նվազեցնելու անհրաժեշտությունը: Այս մասին հայտնում է AL-JAZEERA-ն:
Նա նշել է, որ եվրոպական միությունը երկարաժամկետ հեռանկարում կրկնապատկելու է ջանքերը՝ մաքուր էներգիայի և ներքին արտադրության ոլորտում, որպեսզի նվազեցնի անկայուն գլոբալ շուկաների վրա հույսը, հիշեցնելով ԵՄ–ի ռազմավարությունը՝ նվազեցնել ռուսական էներգիայի կախվածությունը Մոսկվայի 2022 թվականի Ուկրաինա ներխուժումից հետո:
«Այսօր Եվրոպան կանգնած է նորից գոյության հարցի առջև. մնալ կախված անկայուն գլոբալ էներգետիկ շուկաներից, թե վերջապես վերահսկել մեր սեփական էներգետիկ ապագան», – ասել է Յորգենսենը:


















































Ամենադիտված
Նազենի Հովհաննիսյանը՝ գեղեցիկ կարգավիճակում (տեսանյութ)