Նիգերիայում տեղի ունեցած պայթյունների հետևանքով 23 մարդ է զոհվել
Աշխարհ
Նիգերիայի հյուսիս-արևելքում տեղի ունեցած ինքնասպանական պայթյունների հետևանքով զոհվել է 23 մարդ, վիրավորվել՝ 108-ը, ըստ Բորնո նահանգի ոստիկանության։
«Ցավոք, ընդհանուր առմամբ, զոհվել է 23 մարդ, իսկ 108-ը՝ ստացել տարբեր աստիճանի վնասվածքներ», - ասվում է ոստիկանության X էջում տեղադրված հայտարարության մեջ։
Պայթյունները տեղի են ունեցել նահանգի մայրաքաղաք Մայդուգուրիում։ Հետաքննիչները կարծում են, որ ինքնասպան ահաբեկիչները պայթեցրել են ինքնաշեն պայթուցիկ սարքեր համալսարանական հիվանդանոցի, շուկայի և մայրուղու էստակադայի մոտ։ Ոստիկանությունը ստուգում է լրացուցիչ պայթուցիկ սարքերի առկայությունը։ Վիրավորները տեղափոխվել են հիվանդանոցներ, իսկ իրավապահ մարմինները սկսել են միջադեպի հանգամանքների հետաքննությունը և մեղավորների որոնումները։


















































Ամենադիտված
Նազենի Հովհաննիսյանը՝ գեղեցիկ կարգավիճակում (տեսանյութ)