Աֆղանստանի վրա Պակիստանի հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 400-ի
Աշխարհ
Աֆղանստանի վրա Պակիստանի հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 400-ի, ևս 250-ը վիրավորվել է, հաղորդում է Tolo News-ը՝ հղում անելով Աֆղանստանի գերագույն առաջնորդի խոսնակի տեղակալ Համդուլլահ Ֆիտրատին։
Ավելի վաղ պորտալը, հղում անելով Աֆղանստանի առողջապահության նախարարությանը, հայտնել էր ավելի քան 250 մահվան մասին։
«Հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 400 մարդ, ավելի քան 250-ը՝ վիրավորվել», - ասվում է հայտարարության մեջ։ Երկուշաբթի երեկոյան TOLOnews Plus Telegram ալիքը հաղորդել է Քաբուլի տարբեր հատվածներում տեղի ունեցած պայթյունների և կրակոցների մասին:
Աֆղանստանի գերագույն առաջնորդի խոսնակ Զաբիհուլլահ Մուջահիդը հայտարարել է, որ Պակիստանը հարվածել է մայրաքաղաքում գտնվող վերականգնողական կենտրոնին, որի հետևանքով կան զոհեր և վիրավորներ: Նա խոստացել է, որ այս հարձակումը անպատասխան չի մնա:


















































Ամենադիտված
Նազենի Հովհաննիսյանը՝ գեղեցիկ կարգավիճակում (տեսանյութ)