Աբու Դաբիում տեղի ունեցած ավիահարվածի հետևանքով մեկ մարդ է զոհվել
Աշխարհ
Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում պակիստանցի քաղաքացի է զոհվել հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից որսացված բալիստիկ հրթիռի բեկորների հետևանքով: Այս մասին հայտնել է էմիրության մամուլի ծառայությունը X սոցիալական մեդիա հարթակում:
Հրթիռի բեկորները ընկել են Բենի Յաս տարածքում:
Նախորդ օրը հաղորդել էինք, որ Աբու Դաբիում պաղեստինցի է զոհվել մեքենային հասցված հրթիռի հետևանքով:
Նույն օրը հարձակման է ենթարկվել ԱՄԷ-ի Ֆուջեյրա նավահանգիստը, ինչը հանգեցրել է նավթի առաքումների դադարեցմանը:


















































Ամենադիտված
Նազենի Հովհաննիսյանը՝ գեղեցիկ կարգավիճակում (տեսանյութ)