Աֆղանստանը կոչ է արել ՄԱԿ-ին հետաքննել Քաբուլում վերականգնողական կենտրոնի վրա հարձակումը
Աշխարհ
Աֆղանստանը կոչ է արել ՄԱԿ-ին անցկացնել թափանցիկ և անկախ հետաքննություն Քաբուլում թմրամոլների վերականգնողական կենտրոնի վրա Պակիստանի ռազմաօդային ուժերի հարվածի վերաբերյալ, ըստ ՄԱԿ-ում Աֆղանստանի մշտական ներկայացուցչի պաշտոնակատար Նասիր Ահմադ Ֆաիկի։
«Բժշկական հաստատությունների և քաղաքացիական անձանց դեմ հարվածները միջազգային իրավունքի կոպիտ խախտում են և կարող են համարվել ռազմական հանցագործություն», - նրա խոսքերը մեջբերել է TOLO News-ը։
Ավելի վաղ Աֆղանստանի կառավարության խոսնակ Զաբիհուլլահ Մուջահիդը հայտարարել էր, որ Պակիստանի ռազմաօդային ուժերը հարվածել են Քաբուլում թմրամոլների վերականգնողական կենտրոնին։
Հարձակման հետևանքով զոհվել և վիրավորվել են այնտեղ բուժում ստացող թմրամոլներ։ Իսլամաբադը հերքել է Աֆղանստանի կառավարության պնդումը։
Reuters-ը, հղում անելով Աֆղանստանի ներքին գործերի նախարարությանը, հայտնել է, որ Քաբուլի վրա Պակիստանի կողմից հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 408-ի, իսկ առնվազն 265 մարդ վիրավորվել է։


















































Ամենադիտված
Նազենի Հովհաննիսյանը՝ գեղեցիկ կարգավիճակում (տեսանյութ)