Գիշերային հարվածներ Բաղդադում․ Իրանը թիրախավորել է ԱՄՆ ամենամեծ դեսպանատունը
Համաշխարհային Մամուլ
Իրանի զինված ուժերը ամբողջ գիշեր հարվածներ են հասցրել Բաղդադում գտնվող ԱՄՆ դեսպանատանը, որը համարվում է աշխարհում ամենամեծ ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչությունը։ Այս մասին X սոցիալական հարթակում հայտնել է Նորվեգիայի Հարավ-Արևելյան համալսարանի պրոֆեսոր Գլեն Դիզենը՝ նշելով, որ հարվածները շարունակվել են ժամեր շարունակ։
Նրա խոսքով՝ Բաղդադի դեսպանատունը զբաղեցնում է շուրջ 42 հեկտար տարածք և Իրաք ներխուժումից հետո դարձել է ԱՄՆ-ի տարածաշրջանային ռազմական ազդեցության հիմնական կենտրոններից մեկը։ Դիզենը ընդգծել է, որ հենց այս օբյեկտն է եղել հարվածների հիմնական թիրախը գիշերվա ընթացքում։
Միևնույն ժամանակ, հաղորդվում է, որ Կարմիր ծովում ԱՄՆ «Gerald R. Ford» ավիակիրում, որը ներգրավված է Իրանի դեմ գործողություններում, բռնկված հրդեհը մարվել է ավելի քան 30 ժամ տևած պայքարից հետո։ Ըստ պաշտոնական տվյալների՝ հրդեհը կապ չի ունեցել մարտական գործողությունների հետ, չի վնասել նավի շարժիչ համակարգը, և ավիակիրը շարունակում է մնալ լիովին գործունակ։ Աղբյուր՝ Reuters։


















































Ամենադիտված
Նազենի Հովհաննիսյանը՝ գեղեցիկ կարգավիճակում (տեսանյութ)