ԱՄՆ իշխանությունները երկրներին կոչ են արել ԻՀՊԿ-ն և «Հեզբոլլահը» ահաբեկչական ճանաչել
Աշխարհ
ԱՄՆ Պետդեպարտամենտը կոչ է արել այլ երկրներին Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) և «Հեզբոլլահը» ճանաչել որպես ահաբեկչական կազմակերպություններ, հաղորդում է «Վաշինգտոն Փոստ»-ը՝ հղում անելով գերատեսչությունից ստացված հեռագրին։
Հեռագրում նշվում է, որ ԱՄՆ Պետդեպարտամենտը հանձնարարել է դիվանագետներին հորդորել ընդունող կառավարություններին ԻՀՊԿ-ն և Լիբանանի «Հեզբոլլահը» ճանաչել որպես ահաբեկչական կազմակերպություններ։ Դիվանագետները պետք է այս ուղերձը փոխանցեն մինչև ուրբաթ՝ «ամենաբարձր համապատասխան մակարդակով»։ Յուրաքանչյուր դիվանագիտական առաքելություն կարող է իր գործողությունները համակարգել իսրայելցի դիվանագետների հետ՝ ըստ իր հայեցողության։


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան