Զինված հարձակում ոստիկանների վրա․ հայտնի է դարձել հարձակման պատճառը
Ռուսաստան
Ղրիմի Ջանկոյի շրջանում 49-ամյա տղամարդը կրակ է բացել ոստիկանների ուղղությամբ՝ այն բանից հետո, երբ իրավապահները փորձել են առգրավել նրա մոտ գտնվող ապօրինի պահվող զենքն ու պայթուցիկ նյութերը։ Այս մասին հայտնում է տարածաշրջանային ՆԳ նախարարությունը՝ նշելով, որ դեպքը տեղի է ունեցել Ստեֆանովկա գյուղում։
Ըստ ոստիկանության տվյալների՝ տղամարդը հրաժարվել է կատարել զենքը հանձնելու օրինական պահանջը, ինչից հետո նետել է պայթուցիկ սարք, որը պայթել է, և ապա կրակ բացել ողորկափող հրացանից։ Պատասխան կրակով նա վիրավորվել է, այնուհետև հրկիզել է իր տունն ու ավտոմեքենան և թաքնվել օժանդակ շինությունում։
Ավելի ուշ իրավապահները, ներառյալ Ռոսգվարդիայի հատուկ ստորաբաժանման ուժերը, ձերբակալել են կասկածյալին։ Փոխհրաձգության հետևանքով վիրավորվել է չորս ոստիկան, որոնց ցուցաբերվել է բժշկական օգնություն, և նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Դեպքից հետո հրապարակվել են նաև տեսանյութեր՝ ներկայացնելով հարձակվողի զինանոցն ու դեպքի վայրը։


















































Ամենադիտված
Նազենի Հովհաննիսյանը՝ գեղեցիկ կարգավիճակում (տեսանյութ)