Ինչու է քնի ընթացքում թուք արտահոսում․ բժիշկը բացատրել է հիմնական պատճառները
Հասարակություն
Քնի ընթացքում բարձի վրա թքի արտահոսքը կարող է պայմանավորված լինել մի շարք գործոններով։ Այս մասին հայտնել է բժիշկ Լենդոն Դույկան՝ Infobae-ին տված մեկնաբանության մեջ՝ ընդգծելով, որ ամենատարածված պատճառը քնի դիրքն է։
Բժշկի խոսքով՝ կողքի կամ փորի վրա քնելիս թուքը ավելի հեշտ է դուրս գալիս բերանից՝ ծանրության ուժի ազդեցությամբ։ Սակայն, բացի դիրքից, նման երևույթը կարող է պայմանավորված լինել նաև տարբեր առողջական խնդիրներով՝ վարակներով, ալերգիաներով, գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքսով, ինչպես նաև նյարդաբանական հիվանդություններով, այդ թվում՝ Պարկինսոնի հիվանդությամբ, ուղեղային կաթվածով և կողային ամիոտրոֆիկ սկլերոզով։ Նշվում է նաև, որ խնդիրը կարող է կապված լինել քնի ապնոեի և բրուքսիզմի հետ։
Դույկան ընդգծել է, որ եթե թքի արտահոսքը նկատվում է հազվադեպ, անհանգստանալու կարիք չկա։ Սակայն եթե այն կրում է մշտական բնույթ, անհրաժեշտ է դիմել բժշկի և անցնել համապատասխան հետազոտություն։


















































Ամենադիտված
Նազենի Հովհաննիսյանը՝ գեղեցիկ կարգավիճակում (տեսանյութ)