61-ամյա բազմազավակ հայրը գաղտնի մեկնել է ռազմաճակատ․ նրա պատմությունը հուզել է շատերին
Հասարակություն
61-ամյա տղամարդը, որը յոթ երեխայի հայր է, ընտանիքից գաղտնի մեկնել է հատուկ ռազմական գործողության գոտի։ Ինչպես հայտնում է RT-ը, նա արդեն 2023 թվականից գտնվում է ռազմաճակատում և ծառայություն է իրականացնում որպես խոհարար։
Նրա խոսքով՝ սկզբում մի քանի անգամ մերժվել է տարիքի պատճառով, սակայն հետագայում կարողացել է պայմանագիր կնքել և մեկնել ծառայության։ Տղամարդն ունի յոթ երեխա և հինգ թոռ, շուտով սպասվում է նաև վեցերորդը։ Որոշումը կայացրել է առանց ընտանիքի հետ խորհրդակցելու։ Նրա խոսքերով՝ ընտանիքը սկզբում շոկի մեջ է եղել, սակայն հետո հասկացել է և սկսել է հպարտանալ իրենով։
Նա պատմել է նաև իր ծառայության ընթացքում տեղի ունեցած հուզիչ դեպքերի մասին՝ նշելով, որ մի զինծառայողի, որի հետ ընկերացել էր, կարճ ժամանակ անց կորցրել են։ Այդ դեպքից հետո նա իրեն խոստացել է ցանկացած պահի ապահովել զինվորներին սնունդով։ Ավելի վաղ հաղորդվել էր նմանատիպ մեկ այլ դեպքի մասին, երբ բազմազավակ հայրերից մեկը ռազմաճակատ էր մեկնել և հետագայում զոհվել։


















































Ամենադիտված
Նազենի Հովհաննիսյանը՝ գեղեցիկ կարգավիճակում (տեսանյութ)