Աֆրիկյան ևս մեկ երկիր կարող է բացել մուտքը ռուսների համար․ Մոզամբիկը քննարկում է առանց վիզայի ռեժիմ
Համաշխարհային Մամուլ
Աֆրիկայի ևս մեկ երկիր՝ Մոզամբիկը, պատրաստվում է սահմանել առանց վիզայի ռեժիմ Ռուսաստանի քաղաքացիների համար։ Այս մասին «Известия»-ին հայտնել են ՌԴ դեսպանությունից՝ նշելով, որ կողմերը արդեն սկսել են համապատասխան համաձայնագրի մշակման գործընթացը։
Նշվում է, որ Ռուսաստանի և Մոզամբիկի միջև ընթանում են բանակցություններ՝ փոխադարձ վիզաների չեղարկման վերաբերյալ, և ներկայում համաձայնագրի դրույթները գտնվում են քննարկման փուլում։ Փաստաթուղթը դեռ ուսումնասիրվում է Մոզամբիկի համապատասխան պետական մարմինների կողմից։
Բացի այդ, ռուսական կողմը նմանատիպ համաձայնագրի շուրջ բանակցություններ է վարում նաև Զիմբաբվեի հետ։ Ավելի վաղ հայտարարվել էր, որ Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի միջև առանց վիզայի ռեժիմը կարող է գործարկվել 2026 թվականի երկրորդ կեսին։


















































Ամենադիտված
Նազենի Հովհաննիսյանը՝ գեղեցիկ կարգավիճակում (տեսանյութ)