Ռուսաստանում հայտարարում են «Վերբա»-ի առավելության մասին․ համակարգը գերազանցում է համաշխարհային անալոգներին
Ռուսաստան
Ռուսական «Բարձր ճշգրտության համակարգեր» հոլդինգը հայտարարել է, որ շարժական զենիթահրթիռային «Վերբա» համալիրը իր արդյունավետությամբ գերազանցում է բոլոր համաշխարհային անալոգները։ Այս մասին տեղեկացվում է ընկերության պաշտոնական հաղորդագրությունում։
Ըստ հայտարարության՝ «Վերբա»-ն կարողանում է արդյունավետորեն խոցել փոքր չափերի և թույլ ջերմային արտանետում ունեցող թիրախներ։ Նշվում է նաև, որ համակարգի պաշտպանվածությունը պիրոտեխնիկական խափանիչներից ավելացվել է առնվազն տասը անգամ՝ համեմատած նախորդ մոդելների հետ, միաժամանակ պահպանելով «Իգլա-Ս» համալիրի առավելությունները։
Հաղորդվում է, որ համալիրները մատակարարվում են Ռուսաստանի զինված ուժերին տարբեր ստորաբաժանումների համար, իսկ ավտոմատացված կառավարման համակարգերը հնարավորություն են տալիս հայտնաբերել օդային թիրախները և բաշխել դրանք հաշվարկների միջև։ Նշվում է նաև, որ ռազմական գործողությունների գոտում «Վերբա» համակարգերով խոցվել են հազարավոր անօդաչու սարքեր։


















































Ամենադիտված
Նազենի Հովհաննիսյանը՝ գեղեցիկ կարգավիճակում (տեսանյութ)