3-ամյա երեխա են գտել փողոցում՝ միայն ներքնազգեստով
Հասարակություն
Սանկտ Պետերբուրգում երեք տարեկան տղայի են հայտնաբերել փողոցում՝ առանց հագուստի և կոշիկի, միայն ներքնազգեստով։ Ինչպես հայտնում է 78.ru-ն, երեխան գտնվել է Վասիլեոստրովսկի շրջանում գտնվող ԶԱԳՍ-ի մուտքի մոտ։
Տեղեկությունների համաձայն՝ ոստիկանությունը սկսել է որոնել երեխայի մորը և պարզել է, որ կինը դուրս էր եկել շան հետ զբոսնելու՝ երեխային թողնելով տանը։ Տղան վախեցել է, լաց լինելով դուրս է եկել բնակարանից և հայտնվել փողոցում, որտեղ նրան նկատել է անցորդներից մեկը և ուղեկցել ԶԱԳՍ։
Երեխան իրավապահներին հայտնել է, որ ապրում է մոտակա շենքերից մեկում՝ 11-րդ հարկում։ Ոստիկանները այցելել են նշված հասցե և գտել մորը, որը այդ պահին վերադարձել էր տուն։ Ավելի վաղ հաղորդվել էր նաև Կալինինգրադում անհետացած 12-ամյա երեխայի մասին, որի որոնումներին ներգրավվել էին ոստիկաններ և կամավորներ։


















































Ամենադիտված
Նազենի Հովհաննիսյանը՝ գեղեցիկ կարգավիճակում (տեսանյութ)