Հարավային Կորեան ԱՄՆ-ից Հորմուզի նեղուց նավեր ուղարկելու խնդրանք չի ստացել
Աշխարհ
Հարավային Կորեան Միացյալ Նահանգներից պաշտոնական խնդրանք չի ստացել Հորմուզի նեղուց ռազմանավեր ուղարկելու վերաբերյալ, չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից սոցիալական ցանցերում արված կոչին, հայտարարել է Հարավային Կորեայի պաշտպանության նախարար Ան Կյու-բեկը։
Մարտի 14-ին Թրամփը TruthSocial սոցիալական ցանցի իր էջում գրառման մեջ կոչ է արել Չինաստանին, Ֆրանսիային, Ճապոնիային, Հարավային Կորեային, Մեծ Բրիտանիային և այլ երկրներին ռազմանավեր ուղարկել Հորմուզի նեղուց։ Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարարությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել է, որ որոշում կկայացնի ԱՄՆ-ի հետ ուշադիր քննարկումից և խորհրդակցություններից հետո։
Նախագահական վարչակազմը հետագայում նույն հայտարարություն է արել՝ նշելով, որ Վաշինգտոնի հետ խորհրդակցությունները շարունակվում են։


















































Ամենադիտված
Նազենի Հովհաննիսյանը՝ գեղեցիկ կարգավիճակում (տեսանյութ)