Մոլդովան ընտրում է տնտեսական ճնշման ուղին․ բացահայտվել է Մերձդնեստրի վերադարձի ծրագիրը
Աշխարհ
Մոլդովան պատրաստվում է տնտեսական մեխանիզմներ կիրառել Մերձդնեստրի վերաինտեգրման համար։ Այս մասին հայտնում է «Европейская правда»-ը՝ ներկայացնելով Կիշնևի մոտեցումները տարածաշրջանի հարցում։
Ըստ հրապարակման՝ նախատեսվում է ամբողջ երկրի տարածքում կիրառել միասնական իրավական և տնտեսական կանոններ՝ ներառյալ հարկային, մաքսային և առևտրային կարգավորումները։ Նպատակը Մերձդնեստրի վրա տնտեսական ճնշման միջոցով վերահսկողության վերականգնումն է՝ ստիպելով տարածաշրջանին գործել ազգային օրենսդրության շրջանակում։
Նշվում է, որ այս ծրագրի նախագիծը եվրոպական գործընկերներին ներկայացրել է Մոլդովայի փոխվարչապետ Վալերիու Կիվերը Բրյուսելում անցկացված հանդիպումների ժամանակ։ Փաստաթուղթը դեռ վերջնական չէ, սակայն այն ներառում է նաև եվրաինտեգրման տարբեր սցենարներ, այդ թվում՝ ԵՄ-ին միանալը առանց Մերձդնեստրի, սակայն դրա հետագա ինտեգրման հեռանկարով։


















































Ամենադիտված
Նազենի Հովհաննիսյանը՝ գեղեցիկ կարգավիճակում (տեսանյութ)