ՌԴ ՊՆ․ խոցվել են հարյուրավոր անօդաչուներ և կառավարվող ռումբեր
Ռուսաստան
Ուկրաինայի զինված ուժերը Ռուսաստանի ուղղությամբ կիրառել են կառավարվող ավիառումբեր և հարյուրավոր անօդաչու թռչող սարքեր։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը՝ ներկայացնելով հակաօդային պաշտպանության համակարգերի աշխատանքի արդյունքները։
Գերատեսչության տվյալներով՝ ՀՕՊ համակարգերը խոցել են յոթ կառավարվող ավիառումբ և ընդհանուր առմամբ 421 անօդաչու սարք։ Միջադեպի վերաբերյալ այլ մանրամասներ նախարարությունը չի հրապարակել։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ մարտի 17-ի գիշերը Մոսկվայի ուղղությամբ թռչող 39 անօդաչու սարք ևս ոչնչացվել է հակաօդային պաշտպանության ուժերի կողմից։ Արտակարգ ծառայությունները շարունակում են աշխատել բեկորների ընկնելու վայրերում։


















































Ամենադիտված
Նազենի Հովհաննիսյանը՝ գեղեցիկ կարգավիճակում (տեսանյութ)