Կրեմլը հայտարարում է Կուբային աջակցելու պատրաստակամության մասին՝ ԱՄՆ էմբարգոյի ֆոնին
Ռուսաստան
Ռուսաստանը պատրաստ է հնարավորինս աջակցություն ցուցաբերել Կուբային՝ հաշվի առնելով ԱՄՆ-ի կողմից կիրառվող էմբարգոն։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Պեսկովի խոսքով՝ Մոսկվան պատրաստ է աջակցել Հավանային այն չափով, որքան թույլ են տալիս իր հնարավորությունները։ Նա ընդգծել է, որ Կուբայի նկատմամբ կիրառվող սահմանափակումները շարունակում են ծանր ազդեցություն ունենալ երկրի տնտեսական իրավիճակի վրա։
Ռուսական կողմը բազմիցս հայտարարել է, որ դեմ է միակողմանի պատժամիջոցներին և հանդես է գալիս Կուբայի նկատմամբ ճնշումների մեղմացման օգտին։


















































Ամենադիտված
Նազենի Հովհաննիսյանը՝ գեղեցիկ կարգավիճակում (տեսանյութ)