Կրեմլը հերքում է կապերը Telegram-ի ղեկավարության հետ
Ռուսաստան
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ իրեն հայտնի չեն որևէ շփումներ Telegram-ի ղեկավարության հետ։ Նրա խոսքերը փոխանցում է РИА Новости-ն՝ անդրադառնալով Ռուսաստանում մեսենջերի աշխատանքի սահմանափակումների թեմային։
Պեսկովի խոսքով՝ ինքը տեղեկություն չունի, որ Կրեմլը կամ իշխանությունները կապ են պահպանում հարթակի ղեկավարների հետ։ Այս հայտարարությունը հնչել է Telegram-ի գործունեության շուրջ շարունակվող քննարկումների ֆոնին։
Ավելի վաղ Կրեմլից նշել էին, որ մեսենջերի նկատմամբ սահմանափակումները կարող են հանվել, եթե ընկերությունը կատարի Ռուսաստանի օրենսդրության պահանջները։


















































Ամենադիտված
Դերասանին մեղադրում են մանկապղծության մեջ․ նա ձերբակալվել է