Լիբանանը հայտնել է ռազմական գործողությունների հետևանքով տեղահանված մարդկանց թիվը
Աշխարհ
Վերջին երկու շաբաթների ընթացքում էսկալացիայի պատճառով՝ ավելի քան մեկ միլիոն լիբանանցի լքել է հարավային Լիբանանը և Բեյրութի արվարձանները, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով փախստականների վերաբնակեցման համար պատասխանատու Սոցիալական հարցերի նախարարության տվյալներին։
«Լիբանանում տեղահանված անձանց թիվը հասել է 1 049 328-ի, որոնցից 132 742-ը գրանցված են փախստականների ընդունման կենտրոններում և տեղավորված են 622 կոլեկտիվ կացարաններում», - պարզաբանել է նախարարությունը։
Քաղաքացիների մեծ մասը ստիպված է եղել լքել իրենց տները Իսրայելի ավիահարվածների պատճառով։ Վերջին օրերին Բեյրութի հարավային յոթ արվարձաններ ամբողջությամբ դատարկվել են, քանի որ ավիահարվածները թիրախավորել են շիական «Հեզբոլլահ» կազմակերպության թիրախները։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ