2026-ին Ռուսաստանում գնաճը կկազմի շուրջ 5,5%
Ռուսաստան
Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) կանխատեսում է, որ 2026 թվականի արդյունքներով Ռուսաստանում գնաճը կկազմի մոտ 5,5 տոկոս։ Այս մասին նշվում է բանկի մարտ ամսվա մակրոտնտեսական զեկույցում։
Վերլուծաբանների գնահատմամբ՝ 2025 թվականին բարձր տոկոսադրույքներն ու ռուբլու ամրապնդումը զսպել են գների աճը, ինչի արդյունքում տարվա վերջում գնաճը կազմել է շուրջ 5,6 տոկոս։ Սակայն 2026-ի սկզբին այն ժամանակավորապես արագացել է՝ հասնելով մոտ 6 տոկոսի՝ հիմնականում հարկերի բարձրացման և սակագների ինդեքսացիայի ազդեցությամբ։
ԵԱԶԲ-ն ակնկալում է, որ այս միանվագ գործոնների ազդեցության նվազման հետ գնաճը կրկին կդանդաղի։ Միևնույն ժամանակ նշվում է, որ բնակչության գնաճային սպասումները նույնպես նվազել են։ Փորձագետները զգուշացնում են, որ դրամավարկային քաղաքականության կտրուկ թուլացումը կարող է նորից արագացնել գների աճը։


















































Ամենադիտված
Նազենի Հովհաննիսյանը՝ գեղեցիկ կարգավիճակում (տեսանյութ)