Զենդայան հերքել է հարսանեկան լուսանկարները․ դրանք ստեղծված են AI-ով
Աշխարհ
Ամերիկացի դերասանուհի Զենդայան մեկնաբանել է սոցցանցերում տարածված իր՝ իբր հարսանեկան լուսանկարները Թոմ Հոլանդի հետ՝ դրանք անվանելով կեղծ։ Ինչպես հաղորդում է Rolling Stone-ը, դերասանուհին հաստատել է, որ այդ պատկերները ստեղծվել են արհեստական բանականության միջոցով։
Նրա խոսքով՝ շատերը հավատացել են լուսանկարների իրական լինելուն և նույնիսկ շնորհավորել են նրան՝ կարծելով, թե հարսանիքը արդեն կայացել է։ «Ինձ ասում էին՝ ձեր հարսանեկան լուսանկարները հրաշալի են, իսկ ես պատասխանում էի, որ դրանք իրական չեն», — նշել է Զենդայան՝ հավելելով, որ նույնիսկ իր շրջապատից որոշ մարդիկ հավատացել էին ու նեղացել, որ հրավիրված չեն եղել։
Թեև դերասանուհին չի հաստատել՝ արդյոք իրականում ամուսնացել է Թոմ Հոլանդի հետ, հայտնի է, որ զույգը նշանվել է։ Նրանք ծանոթացել են «Սարդ-մարդը. Տունդարձ» ֆիլմի նկարահանումների ժամանակ և երկար ժամանակ է՝ համարվում են Հոլիվուդի ամենահայտնի զույգերից մեկը։


















































Ամենադիտված
Նազենի Հովհաննիսյանը՝ գեղեցիկ կարգավիճակում (տեսանյութ)