Չիլիի և Պերուի սահմանին խրամատներ կփորվեն
Աշխարհ
Չիլիի իշխանությունները սկսել են Պերուի հետ սահմանին խրամատներ փորել անօրինական միգրացիայի դեմ պայքարելու համար, հաղորդում է Canal 13-ը։
Անօրինական միգրացիայի դեմ պայքարի ծրագրի մասին հայտարարել է Չիլիի նախագահ Խոսե Անտոնիո Կաստը։
Աշխատանքներն իրականացվում են Չակալուտա սահմանային անցակետի մոտ ծանր տեխնիկայի միջոցով։ Ներգրավված է ընդհանուր առմամբ 500 բեռնատար և 20 ծանր տեխնիկա։
Չիլիի կառավարությունը պարզաբանել է, որ նախատեսում է երկրի հյուսիսային սահմանին կառուցել հինգ մետր բարձրությամբ ցանկապատ և փորել երեք մետր խորությամբ խրամատներ։ Այս արգելապատնեշները կտեղադրվեն բարձր միգրացիոն հոսքեր ունեցող տարածքներում՝ խոչընդոտելով տրանսպորտային միջոցների և քարավանների անցումը։
Երկու երկրների միջև սահմանը վերահսկելու համար կօգտագործվեն նաև անօդաչու թռչող սարքեր։


















































Ամենադիտված
Նազենի Հովհաննիսյանը՝ գեղեցիկ կարգավիճակում (տեսանյութ)