Սաբուրովի կնոջը պատկանող բիզնեսը փակվում է Ռուսաստանում
Հասարակություն
Ռուսաստանից արտաքսված ստենդափ- կոմիկ Նուրլան Սաբուրովի կինը՝ Դիանան, որոշել է փակել իր բիզնեսը Ռուսաստանում։ Այս մասին հայտնում է «112» Telegram-ալիքը։
Խոսքը «ДС Ритейл» ընկերության մասին է, որը զբաղվում էր սննդամթերքի և ծխախոտային ապրանքների մանրածախ վաճառքով։ Նշվում է, որ Դիանան ընկերության միակ հիմնադիրն էր։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սաբուրովին արգելվել է մուտք գործել Ռուսաստան 50 տարով՝ միգրացիոն և հարկային օրենսդրության խախտումների, ինչպես նաև Ուկրաինայում իրականացվող ռազմական գործողությունների վերաբերյալ քննադատական հայտարարությունների պատճառով։


















































Ամենադիտված
Նազենի Հովհաննիսյանը՝ գեղեցիկ կարգավիճակում (տեսանյութ)