Ռուսաստանում թանկացել է իրանական ճենապակին
Ռուսաստան
Մերձավոր Արևելքում լարվածության աճը ազդել է նաև ռուսական շուկայի վրա․ երկրում կտրուկ բարձրացել են իրանական ճենապակու գները։ Այս մասին հայտնում է Baza Telegram-ալիքը։
Շուկայի մասնակիցների տվյալներով՝ Zarin Iran Porcelain Industries, Pars Opal և Taghdis գործարանների մատակարարումները ժամանակավորապես դադարեցվել են, ինչի հետևանքով գները սկսել են աճել։ Միջինում թանկացումը կազմել է մոտ 12 տոկոս։ Մինչ հակամարտությունը, օրինակ, աղանդերի ափսեն արժեր մոտ 350–400 ռուբլի, իսկ թեյնիկը՝ շուրջ 2700 ռուբլի։
Չնայած գների աճին՝ իրանական ճենապակին շարունակում է մնալ ավելի մատչելի, քան եվրոպական արտադրանքը, ուստի պահանջարկը պահպանվում է։ Սակայն մատակարարումների շարունակական կրճատման դեպքում այն կարող է ամբողջությամբ անհետանալ խանութներից։ Միևնույն ժամանակ, Իրանից գյուղմթերքի արտահանման նվազումը արդեն լրացվում է Թուրքիայի կողմից, որը մեծացրել է իր մատակարարումները ռուսական շուկա։


















































Ամենադիտված
Նազենի Հովհաննիսյանը՝ գեղեցիկ կարգավիճակում (տեսանյութ)