Ռուսաստանը պատրաստում է բոլոր տիեզերագնացներին նոր ուղեծրային կայանի համար
Ռուսաստան
«Ռոսկոսմոս»-ի տիեզերագնացների ամբողջ ջոկատը պատրաստվում է ապագա Ռուսական ուղեծրային կայան (ՌՈՍ) թռիչքներին։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Տիեզերագնացների պատրաստման կենտրոնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Օլեգ Կոնոնենկոն։
Նրա խոսքով՝ առաջին առաքելությունների կազմ կմտնեն այն տիեզերագնացները, որոնք արդեն թռիչք են իրականացրել, անցել են վերականգնում և պատրաստ են կրկին ընդգրկվել անձնակազմում։ Ընտրությունը կախված կլինի այն պահից, երբ նոր կայանը կսկսի գործել։
Ավելի վաղ հայտարարվել էր, որ Ռուսական ուղեծրային կայանի կառուցումը նախատեսվում է սկսել 2028 թվականից։ Նշվում է նաև, որ նոր ընտրվող տիեզերագնացները հետագայում կարող են ներգրավվել ոչ միայն ՌՈՍ-ի, այլև Լուսնի հետ կապված ծրագրերում։


















































Ամենադիտված
Նազենի Հովհաննիսյանը՝ գեղեցիկ կարգավիճակում (տեսանյութ)