Արտաշատի համայնքային ոստիկանները շնամարտ կազմակերպելու դեպք են բացահայտել (տեսանյութ)
ՀասարակությունՄարտի 16-ին Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ էին ստացել:
Պարզվել է, որ Ոստան գյուղի բնակիչ 25-ամյա երիտասարդը իր և անծանոթ անձին պատկանող շան մասնակցությամբ կազմակերպել է շնամարտ և նկարահանել իր բջջային հեռախոսով:
Համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում 25-ամյա երիտասարդը ներկայացել է Արտաշատի բաժին և խոստովանել արարքը։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին:
Հիշեցնենք, որ կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքը, այդ թվում՝ կենդանիների մարտի կազմակերպումը կամ իրականացումը քրեորեն պատժելի արարք է։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ