Ալի Լարիջանիի գլխի համար 10 միլիոն դոլար պարգև էր նշանակվել, մենք դա արեցինք անվճար․ Իսրայելի ԱԳ նախարար
Աշխարհ
Իսրայելի պաշտպանության բանակը սպանել է Իրանի Գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիին, «Բասիջ» ջոկատի հրամանատար Ղոլամրեզա Սոլեյմանիին և նրա տեղակալին։ Այս մասին հայտարարել է Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը Էստոնիայի արտաքին գործերի նախարարի հետ ճեպազրույցի ժամանակ։
Նրա խոսքով՝ Իսրայելի բանակը, հարվածելով Իրանի բարձրաստիճան պաշտոնյաներին, լուրջ քայլեր է ձեռնարկել «ռեժիմի ահաբեկչական գործունեության» դեմ։
Սաարը նշել է, որ ազատություն փնտրող Իրանի ժողովրդի դեմ բռնաճնշումները գլխավորած այս անձանց լիկվիդացումից հետո իրանցիները այժմ «ավելի անվտանգ դիրքում են»։ «Ալի Լարիջանիի գլխի համար 10 միլիոն դոլարի պարգև էր նշանակված, բայց մենք դա անվճար արեցինք», - հավելել է նա։


















































Ամենադիտված
Նազենի Հովհաննիսյանը՝ գեղեցիկ կարգավիճակում (տեսանյութ)