Ռուսաստանի պետական ատոմային էներգետիկ ընկերությունը դատապարտել է Իրանի Բուշեհրի ատոմակայանի տարածքի վրա իրականացված հարվածը
Աշխարհ
Ռուսաստանի պետական ատոմային էներգետիկ ընկերությունը՝ «Ռոսատոմը», դատապարտել է Իրանի Բուշեհրի ատոմակայանի տարածքի վրա իրականացված հարվածը և կոչ է արել իրավիճակը հանգստացնող քայլեր ձեռնարկել կայանի շուրջ, հայտնում է AL-JAZEERA-ն:
«Մենք կտրականապես դատապարտում ենք տեղի ունեցածը և կոչ ենք անում հակամարտության բոլոր կողմերին գործադրել առավելագույն ջանքերը Բուշեհրի ատոմակայանի շուրջ իրավիճակը մեղմելու համար», – նշված է «Ռոսատոմի» ղեկավար Ալեքսեյ Լիխաչյովի հայտարարության մեջ:
Հայտարարության մեջ նշվում է, որ ռուսական կողմի կառուցած ատոմակայանի շուրջ ճառագայթման մակարդակը նորմալ է, և աշխատակիցները վնասվածք չեն ստացել:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն