Վրաստանում նշել են պատրիարք Իլյա II-ի մահվան պատճառը
Աշխարհ
Վրաստանում համազգային սուգ է հայտարարվել Համայն Վրաստանի Կաթողիկոս-պատրիարք Իլյա II-ի մահվան կապակցությամբ, հաղորդում է Վրաստանի Առաջին ալիքը։
Կառավարության որոշմամբ՝ երկրի ամբողջ տարածքում վարչական շենքերում պետական դրոշները փոքր ինչ կիջեցվեն։
Պատրիարքական աթոռի տեղապահ, Սենակիի և Չխորոցկու մետրոպոլիտ Շիո Մուջիրին հաստատել է Իլյա II-ի մահը։
«Սկզբում ամեն ինչ սկսվել է ստամոքսի խոցից, որն ուղեկցվել է արյունահոսությամբ։ Համապատասխան միջամտություններից հետո հաջորդել է բազմաօրգանային անբավարարություն, որը դրսևորվել է թոքային, սրտային և երիկամային անբավարարությամբ։ Այդ վիճակը, մասնավորապես, դժվարացրել է արյան ճնշման պահպանումը... Կաթողիկոսի վիճակը կտրուկ վատացել է երեկոյան ժամը իննի մոտ... ցավոք, դա կարելի էր սպասել ցանկացած պահի... Դա հսկայական ողբերգություն է, կորուստ։ Վրաստանը վաղվանից ուրիշ կլինի»,- ըստ «Новости-Грузия»-ի՝ հայտարարել է Վրաստանի առողջապահության նախարար Միխեիլ Սարջվելաձեն։


















































Ամենադիտված
Նազենի Հովհաննիսյանը՝ գեղեցիկ կարգավիճակում (տեսանյութ)