Ռուսաստանը և Թուրքիան քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը
Աշխարհ
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մարտի 17-ին հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ, հայտնել են Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունից։
Կողմերը քննարկել են երկկողմ օրակարգի արդիական հարցեր՝ ընդգծելով ռուս-թուրքական ռազմավարական էներգետիկ նախագծերի անխափան գործունեության համար պայմաններ ստեղծելու անհրաժեշտությունը։ Մասնավորապես, Կիևի ռեժիմի կողմից «Կապույտ հոսք» և «Թուրքական հոսք» գազատարների ենթակառուցվածքները վնասելու շարունակական փորձերի լույսի ներքո, հատուկ ուշադրություն է դարձվել խողովակաշարերի համապարփակ անվտանգության ապահովման բացարձակ կարևորությանը։
Կողմերը բազմակողմ հարթակներում, ներառյալ՝ Իսլամական համագործակցության կազմակերպությունում համագործակցության հարցեր են քննարկել։
Լավրովն ընդգծել է այդ հարթակում համագործակցության տարբեր թեմաների և ասպեկտների քննարկման ժամանակ հավասարակշռված և օբյեկտիվ մոտեցման անհրաժեշտությունը։
Կայացել է մտքերի փոխանակում Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Ընդգծվել է Ռուսաստանի հիմնարար դիրքորոշումն Իրանի դեմ Իսրայելի և ԱՄՆ-ի հարվածների հետևանքով առաջացած ճգնաժամի արագ լիցքաթափման և ոչ ուժային քաղաքական և դիվանագիտական մեթոդներին ապավինելու անհրաժեշտությունը։ Նշվել է ՝ կարգավորմանը լիովին նպաստելու և ջանքերը համակարգելու Ռուսաստանի պատրաստակամությունը, դրանց թվում՝ Թուրքիայի հետ, տարածաշրջանում լարվածությունը նվազեցնելու համար։
Վերահաստատվել է ամենաբարձր մակարդակներում կառուցողական և օգտակար երկկողմ շփումները շարունակելու հանձնառությունը։


















































Ամենադիտված
Նազենի Հովհաննիսյանը՝ գեղեցիկ կարգավիճակում (տեսանյութ)