Իրանը հայտնել է, որ Հորմուզի նեղուցը կբացվի միայն հակամարտության ավարտից հետո
Աշխարհ
Հորմուզի նեղուցը կբացվի ազատ նավարկության համար միայն տարածաշրջանում զինված հակամարտության ավարտից և Թեհրանի պայմանների լիարժեք կատարումից հետո, ըստ իրանցի բարձրաստիճան պաշտոնյայի։
«Հորմուզի նեղուցը կբացվի միայն լիակատար հրադադարի և Իրանի պայմանների անվերապահ կատարման դեպքում», – հայտարարել է իրանցի պաշտոնյան, ինչպես մեջբերել է «Ալ Ջազիրան»։
Ավելին, նա հավելել է, որ Թեհրանի պահանջները չբավարարող ցանկացած հրադադարի ծրագիր անընդունելի կլինի Իրանի համար։
Նա պարզաբանել է, որ պատերազմը դադարեցնելու հնարավոր դիվանագիտական լուծումը պետք է ներառի «փոխհատուցում Իրանին, հարևան երկրներում դիմադրության խմբերի վրա հարձակումների դադարեցում և իսրայելական զորքերի դուրսբերում Լիբանանից»։


















































Ամենադիտված
Նազենի Հովհաննիսյանը՝ գեղեցիկ կարգավիճակում (տեսանյութ)