Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութին
Աշխարհ
Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները հարձակվել են Բեյրութի հարավային արվարձան Դահիայում գտնվող բազմահարկ շենքի վրա, որտեղ գտնվում են շիական «Հեզբոլլահ» կազմակերպության կառույցները, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Թշնամու ինքնաթիռը թիրախավորել է Ակաբիա թաղամասի բնակելի շենքը։ Բնակիչները տարհանվել են երեքշաբթի օրը՝ Իսրայելի բանակից մոտալուտ հարձակման մասին նախազգուշացում ստանալուց հետո», - հայտնել է քաղաքացիական պաշտպանության աղբյուրը։
Նշվում է, որ այժմ Բեյրութի վրայով թռչում են իսրայելական ինքնաթիռներ և անօդաչու թռչող սարքեր։


















































Ամենադիտված
Նազենի Հովհաննիսյանը՝ գեղեցիկ կարգավիճակում (տեսանյութ)