Չավեսը «բարեկամանալու» ցանկություն է հայտնել Օբամային
Աշխարհ
Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը հայտարարել է, որ ինքը ցանկանում է «ձեռք մեկնել» ԱՄՆ–ի նախագահ Բարաք Օբամային և ավելի լավ հարաբերություններ հաստատել երկու երկրների միջև։ Չավեսը նշել է, որ ինքն այդ քայլին կգնա, եթե Օբաման վերընտրվի ԱՄՆ–ի նախագահի պաշտոնում։
«Եթե ես իմ երկրում վերընտրվեմ նախագահ և Օբաման՝ ԱՄՆ–ում, հուսով եմ մենք կարող ենք բարելավել մեր երկրների միջև հարաբերությունները», – հայտարարել է Չավեսը՝ Կարակասում լրագրողների հետ հանդիպման ժամանակ։
Ենթադրվում է, որ Չավեսի այդ հայտարարությունը եղել է՝ ի պատասխան Օբամայի վերջերս արված այն հայտարարության, որտեղ վերջինս նշել էր, որ Վաշինգտոնը ցանկանում է բարելավել Կարակասի հետ հարաբերությունները։
Վենեսուելայում նախագահական ընտրություններ տեղի է ունենալու այս տարվա հոկտեմբերին, իսկ ԱՄՆ–ում նոյեմբեր ամսին։ Այս երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատվեց 2010 թվականին, սակայն նույնիսկ դա չթուլացրեց երկու երկրների միջև առկա լարվածությունը, հաղորդում է Lenta.ru-ն։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ