Եվրոպայում շարունակվում է ռուսական մշակույթի չեղարկումը․ Զախարովայի ելույթները Հռոմում չեղարկվել են
Ռուսաստան
Ռուսաստանի ժողովրդական արտիստ, Մեծ թատրոնի պրիմա բալերինա Սվետլանա Զախարովան հաստատել է, որ Հռոմում նախատեսված իր ելույթները չեղարկվել են։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ փոխանցելով բալերինայի մեկնաբանությունը։
Զախարովայի խոսքով՝ «Les Etoiles» գալա-համերգի կազմակերպիչները փորձել են ապահովել նրա մասնակցությունը, սակայն չեն կարողացել դիմակայել ուժեղ արտաքին և ներքին ճնշմանը։ Նա նշել է, որ նախկինում ևս բախվել է նման իրավիճակների։
Բալերինան ընդգծել է, որ Եվրոպայում շարունակվում է ռուսական մշակույթի չեղարկման քաղաքականությունը։ Ավելի վաղ Անաստասիա Վոլոչկովան ևս կապել էր ելույթների չեղարկումը ռուս արվեստագետների նկատմամբ վերաբերմունքի հետ։


















































Ամենադիտված
Նազենի Հովհաննիսյանը՝ գեղեցիկ կարգավիճակում (տեսանյութ)