Իսրայելը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի զենքի մատակարարման պատասխանատուի ոչնչացման մասին
Համաշխարհային Մամուլ
Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱՀԱԼ) հայտարարել է ՀԱՄԱՍ շարժման մատակարարման և լոգիստիկայի բաժնի ղեկավար Յահյա Աբու Լաբդայի ոչնչացման մասին։ Ինչպես հաղորդվում է ՑԱՀԱԼ-ի Telegram-ալիքում, հարվածը հասցվել է նպատակային գործողության շրջանակում։
Իսրայելական կողմի տվյալներով՝ Աբու Լաբդան պատասխանատու էր ռազմական տեխնիկայի և զենքի ձեռքբերման ու տեղափոխման համար։ Նա կազմակերպել է տասնյակ տոննա հումքի մատակարարում՝ հրթիռների արտադրության և առաջադեմ էլեկտրոնային բաղադրիչների ձեռքբերման համար, որոնք հետագայում օգտագործվել են Իսրայելի դեմ 2023 թվականի հոկտեմբերի 7-ի հարձակման ընթացքում։
ՑԱՀԱԼ-ը հայտարարել է, որ շարունակելու է գործողությունները՝ կանխելու ՀԱՄԱՍ-ի ռազմական ներուժի աճը և վերացնելու երկրի ու նրա քաղաքացիների նկատմամբ սպառնալիքները։ Միաժամանակ, Politico-ի տվյալներով, Իրանի դեմ ընթացող գործողությունների ֆոնին Իսրայելը ներկայում ՀԱՄԱՍ-ի զինաթափումը չի դիտարկում որպես առաջնահերթություն, իսկ Գազայի հատվածում լարվածությունը կարող է սրվել։


















































Ամենադիտված
Նազենի Հովհաննիսյանը՝ գեղեցիկ կարգավիճակում (տեսանյութ)