Իրաքում ԱՄՆ դեսպանատան վրա անօդաչու թռչող սարք է խոցվել
Աշխարհ
Իրաքի մայրաքաղաք Բաղդադում ԱՄՆ դեսպանատան վրա որսացվել և խոցվել է պայթուցիկ նյութերով լի անօդաչու թռչող սարք։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։
«Բաղդադում ԱՄՆ դեսպանատան վրա որսացվել և խոցվել է պայթուցիկ նյութերով լի անօդաչու թռչող սարք», - հաղորդել է գործակալությունը։
Մարտի 17-ին ԱՄՆ Պետդեպարտամենտը հրամայել է բոլոր ամերիկյան դիվանագիտական առաքելություններին անհապաղ անցկացնել անվտանգության գնահատում՝ Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման ֆոնին։ Գերատեսչության փաստաթղթի համաձայն՝ աշխարհի բոլոր դիվանագիտական առաքելությունները պարտավոր են հավաքել բազմամասնագիտական խմբեր՝ սպառնալիքները բացահայտելու և արձագանքը պլանավորելու համար։


















































Ամենադիտված
Նազենի Հովհաննիսյանը՝ գեղեցիկ կարգավիճակում (տեսանյութ)