Զելենսկին Թրամփի մասին «անհարմար» հարցի է պատասխանել
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ չունի «արդարացի պատասխան» այն հարցին, թե արդյոք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գործողությունները աշխարհն ավելի վտանգավոր վայր են դարձրել, սակայն նա զգուշացրել է ՆԱՏՕ-ի առաջնորդներին պառակտում չստեղծել։
«Ես այս հարցին արդարացի պատասխան չունեմ։ Ես փորձում եմ օբյեկտիվ, այլ ոչ թե սուբյեկտիվ լինել։ Հետևաբար, կարծում եմ, որ ՆԱՏՕ-ում ցանկացած պառակտում կթուլացնի կողմերին», - նշել է Զելենսկին։
Ուկրաինայի նախագահը նշել է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հասցեին Թրամփի քննադատությունից հետո քաղաքական գործիչները պետք է հանդիպեն և ընդհանուր լեզու գտնեն։ Զելենսկին, սակայն, ընդգծել է, որ չի ասի Թրամփին՝ ինչ անի։
«Ես շատ կցանկանայի, որ նախագահ Թրամփը հանդիպեր Սթարմերի հետ, և նրանք հասնեին ընդհանուր դիրքորոշման», - ասել է նա։
Զելենսկին նաև ընդգծել է, որ Իրանի հակամարտությանը չնայած՝ «հիմնական ուշադրությունը պետք է մնա Ուկրաինայի վրա»։


















































Ամենադիտված
Նազենի Հովհաննիսյանը՝ գեղեցիկ կարգավիճակում (տեսանյութ)