Զելենսկին հայտնել է՝ որտեղ է ԱՄՆ-ն առաջարկել բանակցություններ վարել Ուկրաինայի հարցով
Աշխարհ
Իրանի հակամարտության պատճառով՝ Միացյալ Նահանգները առաջարկում է ուկրաինական ճգնաժամը լուծելու վերաբերյալ բանակցություններ անցկացնել իր տարածքում։ Այս մասին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է BBC-ին տված հարցազրույցում։
Ըստ Ուկրաինայի նախագահի՝ Կիևը համաձայն է ԱՄՆ առաջարկին, սակայն ռուսական կողմը կտրականապես հրաժարվում է մեկնել Միացյալ Նահանգներ։
«Իրանում այս պատերազմի պատճառով ամերիկյան կողմը հայտարարել է, որ պատրաստ է երկու կողմերին էլ ընդունել Միացյալ Նահանգներում։ Մենք հաստատել ենք մեր մասնակցությունը, սակայն ռուսները դեմ են Միացյալ Նահանգներում հանդիպմանը։ Հետևաբար, առայժմ մենք փորձում ենք կենտրոնանալ Միացյալ Նահանգների վրա՝ առաջարկելով ամսաթիվ և վայր։ Ուկրաինան կաջակցի ցանկացած ամսաթվի և ցանկացած վայրի, բայց ոչ անպայման Ռուսաստանում», - նշել է Զելենսկին։


















































Ամենադիտված
Նազենի Հովհաննիսյանը՝ գեղեցիկ կարգավիճակում (տեսանյութ)