Կրեմլ. Եվրոպան ցանկանում է մասնակցել Ուկրաինայի շուրջ բանակցություններին
Ռուսաստան
Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ եվրոպական երկրները Ռուսաստանին փոխանցել են ազդակներ՝ Ուկրաինայի կարգավորման շուրջ բանակցություններին մասնակցելու ցանկության վերաբերյալ։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Պեսկովի խոսքով՝ եվրոպացիները փորձել են ընդգծել, որ ցանկանում են իրենց տեղը ունենալ բանակցային սեղանի շուրջ, սակայն ռուսական կողմը նման մասնակցությունը չի համարում անհրաժեշտ կամ նպատակահարմար։ Նրա խոսքով՝ ներկայիս ձևաչափը բավարար է քննարկումները շարունակելու համար։
Կրեմլում փաստացի ակնարկում են, որ Եվրոպայի ներգրավումը բանակցային գործընթացում չի դիտարկվում որպես առաջնահերթ տարբերակ, ինչն ընդգծում է կողմերի միջև առկա քաղաքական տարաձայնությունները Ուկրաինայի հարցում։


















































Ամենադիտված
Նազենի Հովհաննիսյանը՝ գեղեցիկ կարգավիճակում (տեսանյութ)