Թուրքիան շարունակում է կապի մեջ լինել Իրանի հետ՝ հրթիռային միջադեպերի պատճառը պարզելու համար
Աշխարհ
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ շարունակում է կապի մեջ լինել իրանական կողմի հետ՝ Իրանի կողմից արձակված և Թուրքիայի օդային տարածքում խոցված հրթիռների հետ կապված միջադեպերի պատճառներն ու մանրամասները պարզելու համար։
«Մարտի 13-ին Իրանից արձակված ևս մեկ բալիստիկ հրթիռ մտել է մեր օդային տարածք և որսացվել է Արևելյան Միջերկրական ծովում գտնվող ՆԱՏՕ-ի ուժերի կողմից։ Կապ է պահպանվում տվյալ երկրի հետ՝ միջադեպի բոլոր կողմերը պարզաբանելու համար, և ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները՝ մեր ազգային անվտանգությանը սպառնացող ցանկացած սպառնալիք վճռականորեն հակազդելու համար։
Մեր տարածաշրջանում զարգացումները ուշադիր և մանրակրկիտ հետևվում են», - Անկարայում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել են գերատեսչության ներկայացուցիչները։
Մարտի 4-ից ի վեր Իրանից Թուրքիայի ուղղությամբ արձակվել է երեք հրթիռ։ Բոլորը որսացվել են ՆԱՏՕ-ի ուժերի կողմից, առանց զոհերի։ Իրանը հերքում է այդ հրթիռների արձակումը։


















































Ամենադիտված
Նազենի Հովհաննիսյանը՝ գեղեցիկ կարգավիճակում (տեսանյութ)