ՌԴ-ում գիշերային ԱԹՍ հարձակումները կապել են ՆԱՏՕ-ի հետ․ փորձագետի աղմկահարույց հայտարարությունը
Ռուսաստան
Ռուսաստանում գիշերը տեղի ունեցած անօդաչու թռչող սարքերի հարձակումները կապվել են ՆԱՏՕ-ի հետ։ Ինչպես հայտնում է aif.ru-ն, Ռուսաստանի ինժեներական ակադեմիայի ակադեմիկոս Մաքսիմ Կոնդրատևը հայտարարել է, որ նման գործողությունների կազմակերպմանը կարող էին մասնակցել ՆԱՏՕ-ի հրահանգիչներ։
Փորձագետի խոսքով՝ Կրասնոդարի և Մայկոպի վրա հարձակումները պահանջում են բարձր մակարդակի ռազմական պլանավորում, և դրանցում ներգրավված են պրոֆեսիոնալ զինվորականներ։ Նա նաև նշել է, որ կիրառվում է արհեստական բանականության տարրերով ծրագրային ապահովում, որը թույլ է տալիս ԱԹՍ-ներին ընտրել անսպասելի երթուղիներ և մշտապես կատարելագործել հարձակման մարտավարությունը։
Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ մարտի 18-ի գիշերը հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են 85 անօդաչու սարք, որոնցից 42-ը՝ Կրասնոդարի երկրամասում։ Հարձակումների հետևանքով վնասվել են բնակելի շենքեր, զոհվել է 25-ամյա մի կին, իսկ պայթյուններ են գրանցվել նաև Մայկոպում, Անապայում և Վիտյազևոյում։


















































Ամենադիտված
Նազենի Հովհաննիսյանը՝ գեղեցիկ կարգավիճակում (տեսանյութ)